Քաղաքական15:15, 26 Մայիս 2023
ԱԶԿ-ի օրոք թուրք երիտասարդները մատնվել են հուսահատության. թուրք սոցիոլոգ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլ քաղաքի Յեդիթեփե Համալսարանի Սոցիլոգիայի բաժնի դեկան, դոկտոր պրոֆեսոր, սոցիոլոգ Դեմեթ Լյուկուսլուն խոսել է երիտասարդների շրջանում սոցիալական դժգոհությունների մասին:
Ըստ մասնագետի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության ընթացքում երիտասարները մատնվել են հուսահատության և դա միայն այն պատճառով, որ նրանց երկրում դիտարկում են որպես լոկ ընտրազանգված և ոչ ավելին:
Լյուկուսլուն նշում է նաև, որ ԱԶԿ-ի 21 տարիների իշխանության ընթացքում երկրում ամենաշատը տւժել են երիտասարդները:
Իսկ խոսելով երիտասարդների շրջանում առկա բազմաբևեռության մասին, այն է՝ նրանց ծանրաբեռնվածությունը, ասել է, որ շատ տարաբնույթ ապրելակերպով երիտասարդներ կան երկրում, որն էլ մայիսի 28-ի ընտրություններում կարող է անկանխատեսելիորեն դրսևորվել:
«Երբ երիտասարդության մասին խոսում են, մտքներին միան ուսանողներն են գալիս: Այս երկրում թե՛ չաշխատող և թե՛ կրթություն չստացող երիտարդներ կան: Մենք այս տեսանկությունից ՏՀԶԿ-ում (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն-խմբ.) առաջին տեղում ենք: Օրինակ՝ այս վիճակագրության մեջ ամենաշատը երիտասարդ կանայք են: Մյուս կողմից նաև սովորող և զուգահեռ ուսուցանող երիտասարդներ կան: Կան երիտասարդներ, որոնք այս կամ այն պատճառով բևեռացված են: Այդ իսկ պատճառով կա մի զանգված, որը մենք չենք կարող տեսնել»,-ասել է սոցիոլոգիայի բաժնի Դեկանը:
Նա նաև նշել է, որ այս առումով փոփոխություններին ամենաշատը երիտասարդներն են ձգտում և որ նրանք երկրի ներսում մատնվել են հուսահատության՝ պատված լինելով ապագա չունենալու անհանգստությամբ:
«Տասնյակ հազարավոր երիտասարդներ արտերկրում ապրելու ճանապարհներ են փնտրում»,-հավելել է մասնագետը:
Թուրքական աղբյուրում խնդրո առարկա հանդիսացող երևույթի մասին տոկոսային հարաբերությամբ ներկայացված ուսումնասիրություն ևս տեղ է գտել: Ուսումնասիրությունը կատարվել է թուրքական «Habitat» և «Infakto RW» հետազոտական ընկերությունների կողմից:
Ըստ այդմ՝ իրենց կյանքից գոհ են աշխատող երիտասարդների 47.1%-ը, աշխատանք փնտրող երիտասարդների՝ 28%-ը, թե՛ կրթություն և թե՛ աշխատանք չունեցող երիտասարդների՝ 24.2%-ը, գործազուրկ երիտասարդների՝ 19.4%-ը, գործազուրկ երիտասարդ կանանց՝ 25.2%-ը:
Իսկ ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում կյանքի գոհունակություն ունեցողները կազմում են 47.9%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |