Քաղաքական11:41, 26 Մայիս 2023
Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին. «Դու ահաբեկիչների հովանավորն ես»
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, մայիսի 25-ին Twitter-ում արած գրառմամբ հայտնվել է թուրքական մամուլի առաջին էջերում:
ԺՀԿ առաջնորդը Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ համագործակցության մեջ:
«Չեմ ասում, որ դու հանդիպում ես, ասում եմ, որ դու ահաբեկիչների հովանավորն ես: Քանի որ փաստեր ես պահանջում, քեզ մարտահրավեր եմ նետում: Քո սեփական հեռուստաալիք՝ «TRT»-ում այս երեկո, վաղը, կամ էլ շաբաթ արի՛ իմ հետ դեմ առ դեմ հանդիպման: Ես կապացուցե՛մ, որ դու ստորի մեկն ես, ով ահաբեկիչների հետ է համագործակցում»,- գրել է Քըլըչդարօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |