Քաղաքական20:46, 28 Մայիս 2023
Էրդողանի աջակիցները հավաքվում են նախագահական նստավայրի առջև
Թուրքիայում շարունակվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեների հաշվման գործընթացը։
Բացված քվեատուփերի 92%-ի արդյունքում Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների շուրջ 53%-ը։
Այս առիթով Էրդողանի աջակիցները փակել են Ստամբուլում գտնվող նախագահի նստավայր տանող ճանապարհը։ Հավաքվում են դրա դիմաց Էրդողանի ենթադրյալ հաղթանակը վաղաժամ նշելու համար։
«Tütkiye Gazetesi»-ի Ստամբուլի թղթակցի հաղորդմամբ՝ ամբոխի թիվը հետզհետե մեծանում է, նրանք պարբերաբար հնչեցնում են ԱԶԿ կարգախոսներն ու կուսակցության առաջնորդի անունը։
Սպասվում է նաև, որ Էրդողանն ամեն պահի կարող է հայտնվել այնտեղ։
Դրանից բացի՝ փողոցում տեղադրվում է բարձրախոսով մեքենա, որտեղից պետք է բարձրաձայն հայտարարվեն ընտրությունների վերջնական արդյունքները, իսկ իրենց սպասման համաձայն՝ Էրդողանի հաղթանակի մասին լուրը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 28-ին մեկնարկել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Medyascope TV»-ի կայքում հրապարակվել է Ռուշեն Չաքըրի «Ինչու՞ է Էրդողանը համառում հանդիպել Ասադի հետ. 4 պատճառ» հոդվածը:
Նախատեսվում է թուրք նախարարի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Թուրքիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» Գազայի հարցով շփման խմբի արտգործնախարարների նիստին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահը հանդիպել է Սերբիայի և Ալբանիայի ղեկավարներին:
Թուրքական լրատվամիջոցներում տարածվում են հունական թերթում տեղ գտած լուրերը, որոնց համաձայն՝ Վաշինգտոնը Թուրքիային նոր առաջարկ է արել՝ ռուսական S-400-ների խնդիրը լուծելու հետ կապված:
Թուրքիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» Գազայի հարցով շփման խմբի արտգործնախարարների նիստին:
Հանցանքի մեջ մեղադրվող անձը վերահսկողության տակ մնալու պայմանով այժմ գտնվում է ազատության մեջ:
Դա կլինի երկու երկրների առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումը Թուրքական տանը այն բանից հետո, ինչ Փեզեշքիանի ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |