Քաղաքական19:37, 28 Մայիս 2023
Ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն

Այսօր՝ մայիսի 28-ին, Թուրքիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Ընտրատեղամասերում ընտրություններն անցկացվել են ժամը 8:00-ից 17:00 ժամանակահատվածում: Ժամը 18:15-ի դրությամբ բացվել է քվեատուփերի 42.78 տոկոսը: Ընտրությանը մասնակցել է ավելի քան 60մլն ընտրողների 85․18 տոկոսը։
Ըստ Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալության տվյալների՝ առջևում Ռեջեփ Թայիփ Էրդողանն է (57․09%), ընդդիմադիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է քվեների 42.91 տոկոսը:
Իսկ ընդդիմադիր Anka լրատվական գործակալության համաձայն՝ ժամը 18։00-ի դրությամբ բացվել է քվեատուփերի 44.64%-ը և առջևում Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ (50,96%), իսկ Էրդողանը ստացել է 49․04%:
Լրացված
Թուրքիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլի քվեարկության արդյունքները՝ ըստ պաշտոնական տեղեկատվության։
Երևանի ժամանակով 19։30-ի դրությամբ՝
բացվել և հաշվվել է քվեատուփերի 61․38 տոկոսը։ Ըստ այդմ՝ Էրդողանը ստացել է քվեների 55․26 տոկոսը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44․74 տոկոսը։
Երևանի ժամանակով 20։30-ի դրությամբ՝
բացվել և հաշվվել է քվեատուփերի 94․11 տոկոսը։ Ըստ այդմ՝ Էրդողանը ստացել է քվեների 52․43 տոկոսը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47․57 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |