Իրավական14:51, 29 Մայիս 2023
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում

Թուրքիան համարվում է բանտարկյալների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիր Եվրոպայում։ Թուրքիայում 100․000 բնակչից 356 հոգին գտնվում են բանտերում։ Մինչդեռ Եվրամիության (ԵՄ) երկրներում այդ ցուցանիշը 106 է։ Բանտարկյալների թվով Թուրքիան գրեթե երեքուկես անգամ գերազանցում ԵՄ երկրներին։
Ըստ ԵՄ վիճակագրական գրասենյակի՝ Եվրոստատի 2021-ի տրամադրած տվյալների համաձայն՝ Թուրքիայի բանտերում եվ դատապարտյալների, եվ նախնական կալանքի տակ գտնվողների թիվը կազմում է 298․000։ Այս ցուցանիշով Թուրքիան ԵՄ երկրների մեջ առաջին տեղն է զբաղեցնում, իսկ վերջին տեղերը զբաղեցնում են Ֆինլանդիան եվ Սլովենիան։
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 7 տարում Թուրքիայի բանտերում դատապարտյալների և կալանավորվածների թիվը աճել է ռեկորդային կերպով։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի և արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, եթե 2011-ին բանտարկյալների թիվը 128․000 էր, ապա 2022-ի վերջին այն հասել է 341․000-ի։
2022-ի վերջին Թուրքիայում բնակվող 12 տարեկան և բարձր տարիքի յուրաքանչյուր 100․000 բնակչից 485-ը գտնվում է բանտերում։ Այսինքն յուրաքանչյուր 1000 մարդուց 4․9%-ը բանտարկված է։ 2022-ի վերջին գողության պատճառով քրեակատարողական հիմնարկ է մուտք գործել դատապարտյալների 24․4%-ը։ Դա էլ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր չորս դատապարտյալից մեկը կատարել է գողություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |