Քաղաքական13:24, 29 Մայիս 2023
Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրություններն առանց Էրդողանի»
Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների համաձայն՝ նախագահ է վերընտրվել «Cumhur» (Ժողովուրդ) դաշինքի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով ձայների 52․16%-ը։
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է․ «Մեր երթը շարունակվում է։ Կա ընկալում, որ առանց Էրդողանի մենք հեշտությամբ կհաղթենք հաջորդ ընտրություններում»։
Ընտրություններում քվեների 47․84%-ը ստացած ընդդիմադիր «Millet» (Ազգ) դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքով՝ իրենց դաշինքը շարունակելու է պայքարել բոլոր ճակատներում:
«Մենք կշարունակենք լինել այս պայքարի առաջամարտիկը, մինչև մեր երկիր գա իրական ժողովրդավարությունը: Այս հայրենիքի համար ինչ էլ անենք, քիչ է: Մեր տխրության հիմնական պատճառը երկրին սպասվող շատ ավելի մեծ խնդիրներն են։ Մենք ոտքի ենք կանգնելու։ Նախ կուզեմ ոտքի կանգնած և լավ տրամադրությամբ տեսնել իմ օգտին քվեարկած ավելի քան 25 միլիոն քաղաքացիներին։ Մեր երթը շարունակվում է»,- հայտարարել է ընդդիմադիր առաջնորդը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |