Քաղաքական09:01, 29 Մայիս 2023
Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահ
Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեների հաշվման գործընթացը մայիսի 29-ի, Երևանի ժամանակով 08:30-ի դրությամբ շարունակվում է։
Սակայն երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները մայիսի 28-ի երեկոյան բացված քվեատուփերի 99.32%-ի համաձայն ընտրությունների վերջնաարդյունքը համարելով արդեն իսկ անփոփոխելի, հայտարարել է Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրման մասին:
Ըստ այդմ՝ Էրդողանը հավաքել է ձայների 51.91%-ը, իսկ քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48.09%-ը:
Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 60.771.236 թուրք քաղաքացիների 85.71%-ը: Իսկ ընդհանուր 52.089.286 քվեից վավեր է ճանաչվել 51.414.604-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի ընթացքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկի 50%+1 ձայն չհավաքելու հետևանքով ընտրությունները տեղափոխվել էին 2-րդ փուլ, որն էլ տեղի ունեցավ մայիսի 28-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |