Քաղաքական15:21, 30 Մայիս 2023
Աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են էրդողանին վերընտրվելու կապակցությամբ

Ինչպես հաղորդում են Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բայդեն-Էրդողան զրույցի ընթացքում առաջնորդներն ընդգծել են, որ տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների դեմ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն ավելի են կարևորություն ստանում, պայմանավորվել են նոր շրջանում առաջ մղել երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր հարցերում։
Պուտին-Էրդողան զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են նոր շրջանում ավելի զարգացնել համագործակցությունը Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում և տարածաշրջանային հարցերում։
Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ զանգահարել և շնորհավորել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը։
Մակրոն-Էրդողան զրույցի ընթացքում Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների հետ մեկտեղ քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։
Սիսի-Էրդողան զրույցի ընթացքում քննարկվել են նաև այն քայլերը, որոնք զարգացնելու են Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները՝ տնտեսության գլխավորությամբ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Երկու առաջնորդները պայմանավորվել են փոխադարձաբար դեսպաններ նշանակելու հարցում։
Իրանի նախագահը վերընտրվելու կապակցությամբ ևս շնորհավորել է Էրդողանին և մաղթել ամենայն բարիք թուրք ժողովրդին։ Առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Էրդողանը մինչ այժմ շնորհավորական զանգեր է ստացել թվով 20 երկրից, իսկ 100-ից ավելի երկրի և միջազգային կազմակերպության առաջնորդ գրավոր կերպով է շնորհավորել նրան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |