Քաղաքական11:20, 31 Մայիս 2023
Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրամիության և շուրջ 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունենալիք Երվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Թուրքական լրատվականները վերոհիշյալ չեղարկումը որակում են որպես նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի կողմից ավանդական այցերի առաջնահերթության պահպանում: Դա ենթադրում է այցելություն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա՝ Ադրբեջան:
Նշենք, որ Քիշնևում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ կողմերը պետք է քննարկեն խաղաղության պայմանագրին առնչվող մի շարք հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |