Քաղաքական16:44, 31 Մայիս 2023
Թուրքական մեդիայում քննարկում են, թե ովքեր կլինեն նորակազմ կառավարության կազմում
Թուրքիայում համապետական ընտրությունների ավարտից հետո, թուրքական մեդիայում հերթական լայն քննարկման առարկան դարձել է նոր ձևավորվող կառավարության կազմը:
Ըստ այդմ՝ կան տարբեր պնդումներ կառավարություն կազմում եղած նախկին նախարարների պաշտոնանկության կամ պաշտոններին վերանշնակաման, ինչպես նաև նոր մարդկանց պաշտոն տալու վերաբերյալ:
Մայիսի 31-ին տեղի է ունենալու կառավարության կազմի վերջին նիստը, որտեղ վերջնական տեսքի պետք է բերվեն վերոհիշյալ մարմնի նշանակումներն ու հստակեցվեն նախարարների անունները:
Ըստ բրիտանական «Reuters» լրատվական գործակալության՝ մեծ հավանականությամբ կառավարության նոր կազմի մեջ կարող են մտնել երեք նոր անձ:
Նրանք են նախկին Ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Մեհմեդ Շիմշեքը, նախագահի խոսնակ Օմեր Չելիքը և երկրի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Reuters»-ի պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է կառավարության կազմում ընգրկել նոր մարդիկ, ինչի արդյունքում էլ Մեհմեդ Շիմշեքը կարող է նշանակվել գանձապետարանի և ֆինանսների նախարար: Եթե թեկուզ Շիմշեքն էլ չլինի, ապա նրա փոխարեն պաշտոնի նշանակման համար կարող է դիտարկվել ևս երկու նոր թեկնածու:
Այդ անձինք են՝ նախկինում Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար, բյուջեի կազմման հանձնաժողովի նախագահ Ջեվդետ Յըլմազն ու գանձապետարանի և ֆինանսների նախկին նախարար Լյութֆի Էլվանը:
«Նախագահը կողմ է, որ որոշ նախարարներ շարունակեն իրենց պաշտոնավարումը: Այսօր էլ կառավարության կազմի վերջին նիստն է: Սպասե՛նք, կտեսնե՛նք»,- ասել է պաշտոնյաներից մեկը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որի արդյուքնում երկրի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |