Քաղաքական14:45, 01 Հունիս 2023
Washington Examiner. «ԱՄՆ-ն Թուրքիայի Էրդողանի նկատմամբ պետք է ճնշում գործադրի»
Ամերիկյան «Washington Examiner» թերթը, «ԱՄՆ-ն Թուրքիայի Էրդողանի նկատմամբ պետք է ճնշում գործադրի» վերտառությամբ նյութ է հրապարակել, որը թուրքական մամուլում սկալանդալային է համարվել:
«Հարաբերությունների զարգացումը (նկատի ունի ԱՄՆ հարաբերությունները Թուրքիայի հետ-խմբ.), արդեն տանելի չէ ԱՄՆ շահերի և կամ իրական դաշնակիցների շահերի տեսանկյունից»,- գրել է ամերիկյան թերթը:
«Washington Examiner»-ի նյութում առաջ է քաշվել նաև այն տեսակետը, որի համաձայն՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա ճգնաժամային իրավիճակի մեղավորը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավորած կառավարությանը կոչ է արվել բացահայտ նշելու, որ իրեն դաշնակցի պես չդրսևորող Էրդողանն այլևս դաշնակցային վերաբերմունքի չի արժանանալու:
Հոդվածում նաև կոչ է արվել ԱՄՆ իշխանություններին տնտեսական ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի Անակարան հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությանն առնչվող առարկություններից, ՌԴ-ի հետ նոր ռազամական գործարքի մեջ մտնելուց, ինչպես նաև ՆԱՏՕ-ին որպես ոչ դաշնակցային կառույցի վերաբերվելու իր որդեգրած քաղաքականությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |