Հասարակական11:14, 02 Հունիս 2023
Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել այդ երկիրը

Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում 1997-2012թթ. ծնվածների տարիքային խումբը):
Այսպես 18-25 տարեկանների շրջանում անկացված հարցմանը մասնակցել է 2.140 երիտասարդ: Ուսումնասիրությունը վերաբերել է Թուրքիայում բնակվող երիտասարդների տեսակետներին` կապված քաղաքականության, տնտեսական վիճակի և արտագաղթի հետ:
Ըստ հարցման արդյունքների՝ երիտասարդների շուրջ 63%-ը նշել է, որ հնարավորության դեպքում մշտական բնակության նպատակով կտեղափոխվի արտերկիր, իսկ 37%-ը՝ կմնա երկրում:
Արտերկրում մշտական բնակություն հաստատել ցանկացող երիտասարդներն իրենց տեղափոխման ցանկությունը բացատրել են տարբեր կերպ:
Նրանց 47.8%-ը, նշել է, որ ցանկանում է բարելավել կեցության պայմանները, 20.7%-ը՝ ավելի շատ ազատ լինել, 16.8%-ը պատճառաբանել է, որ Թուրքիայում իրենք իրենց անվտանգ չեն զգում, իսկ 14.7%-ը՝ որ Թուրքիայում աշխատանք չեն գտնում, իսկ արտերկրում ավելի հեշտ կկարողանան գտնել այն:
Հարցման համաձայն՝ մասնակիցներն ամենից շատ նախընտրում են տեղափոխվել Գերմանիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:
Նշենք, որ նաև հարցված երիտասարդների շուրջ 99%-ը կարծում է, որ Թուրքիայում խնդիրները բազմաթիվ են և դրանք ուղիղ ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա:
Մեծամասնության կարծիքով այդ խնդիրներն առավել տեսանելի են տենտեսության, կրթության, մարդու իրավունքների և պետական կառավարման ոլորտում:
Հարցման մասնակիցները դժգոհություն են հայտնել փախստականների նկատմամբ վարած քաղաքականությունից:
Նրանց 91.4%-ի նշել է, որ Թուրքիայում չափից շատ փախստական կա և դա իրենց անհանգստություն է պատճառում, 90.1%-ը համոզված է, որ փախստականները ձևախեղում են երկրի բնակչության կառուցվածքը, իսկ 80.8%-ի կարծիքով՝ փախստականները սպառնալինք են ներկայացնում երկրի ապագայի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլ քաղաքի Յեդիթեփե Համալսարանի Սոցիլոգիայի բաժնի դեկան, դոկտոր պրոֆեսոր, սոցիոլոգ Դեմեթ Լյուկուսլուն էր խոսել երիտասարդների շրջանում սոցիալական դժգոհությունների մասին, ում խոսքով՝ ԱԶԿ-ի 21 տարվա ընթացքում երկրում ամենաշատը տւժել էին երիտասարդները:
Իսկ թուրքական «Habitat» և «Infakto RW» հետազոտական ընկերությունների կողմից կատարված հարցման համաձայն՝ պարզ էր դարձել, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում կյանքի գոհունակություն ունեցողները կազմում են 47.9%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |