Քաղաքական14:28, 02 Հունիս 2023
Թուրքիայում հույս ունեն Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ-ի

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապեր զարգացնելու համատեքստում կարևոր ուղղություններից մեկը սպասարկման ոլորտն է։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտահանողների միության նախագահ Ուզեյիր Ըշըքը՝ նշելով, որ առաջիկայում կա նպատակ ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը հասցնելու 100 մլրդ դոլարի։
Նա նշել է, որ, թեև, արևմտյան պատժամիջոցները սահմանափակել են Ռուսաստանի հետ առևտրի հնարավորությունների շրջանակը, այնամենայնիվ դրանք գրեթե չեն անդրադարձել սպասարկման ոլորտի վրա։
«Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները նախկինում 100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակ էին դրել։ Հենց սպասարկման ոլորտը կարող է խթան դառնալ դրա համար, ուստի կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջությանը և այլ ոլորտներին»,- նշել է թուրք պաշտոնյան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |