Քաղաքական10:34, 05 Հունիս 2023
Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակում զորք է ուղարկել Կոսովո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդման արարողությունից հետո հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով և տևել մոտ 1 ժամ։
Նշվում է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցության հարցը։ Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար և պաշտպանության նախարարներ Հաքան Ֆիդանն ու Յաշար Գյուլերը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նշենք, որ Թուրքիան վերջին օրերին Կոսովոյի և Սերբիայի միջև սկսված լարվածությունից հետո ՆԱՏՕ-ի շրջանակներում 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությամբ գործող գումարտակ է ուղարկել Կոսովո, որի համար Ստոլտենբերգն իր երախտագիտությունն է հայտնել Էրդողանին։
Գումարտակին պատկանող զինտեխնիկան ևս Թուրքիայի արևմտյան Քափըքուլե սահմանադռնով տեղափոխվել է Կոսովոյի Սուլթան Մուրադ զորանոց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |