Քաղաքական16:29, 05 Հունիս 2023
Forbes-ի անդրադարձը Թուրքիայի նոր արտգործնախարարին
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության օրը հրապարակվեց կառավարության նոր կազմը։ Հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Հաքան Ֆիդանը, ով նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետի պաշտոնը:
Ամերիկյան «Forbes» հանդեսի թղթակից Գունեյ Յըլդըզը, ադրադառնալով այդ նշանակմանը, ուշագրավ դիտարկումներ է արել իր հրապարակման մեջ:
Յըզլդըզը պատմում է, որ նախկինում զբաղեցրած այլ պաշտոնների բերումով ինքը շփումներ է ունեցել տարբեր երկրների հատուկ ծառայության ղեկավարների, այդ թվում նաև Ֆիդանի հետ:
«Բոլոր այն անձինք, որոնց հետ զրուցել եմ, գիտակցում էին Ֆիդանի ինտելեկտուալ կարողությունները, ոմանք նույնիսկ նրան անվանում էին դոկտոր Ֆիդան»-, նշվում է հրապարակման մեջ և ընդգծվում, որ այս նշանակումը պայմանավորված է Ֆիդանի դրսևորած կարողություններով:
Ֆիդանի նշանակումն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահն ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել ավելի փորձառու անձի, ով կղեկավարի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ռուս-ուկրաինական պատերազմի և Մերձավոր Արևելքում բարդ գործընթացների պայմաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |