Տնտեսական17:48, 07 Հունիս 2023
Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ
Թուրքական լրատվամիջոցներում ակտիվ շրջանառության մեջ է հայտնվել «Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների աքցանում» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակն ուշադրություն է հրավիրում Հայաստանի և Վրաստանի` Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ամրապնդման վրա:
Չնայած Արևմուտքի կողմից ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակում է ամուր տնտեսական կապեր ունենալ Ռուսաստանի հետ:
Հեղինակի պնդմամբ՝ ամբողջովին հավանական է, որ Հայաստանի վարած նման քաղաքականության համար Արևմուտքի կողմից «պատասխան» քայլ լինի, այն է՝ պատժամիջոցը:
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2022-ին նախորդ տարվա համեմատ կազմել է 12.5%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |