Քաղաքական13:23, 07 Հունիս 2023
Թուրք վերլուծաբան. «Թուրք ազգը Թուրքիայում վերջին 100 տարում այնքան նվաստացած չի եղել, որքան հիմա»
Թուրք ազգը Թուրքիայում վերջին 100 տարվա ընթացքում այնքան նվաստացած չի եղել, որքան հիմա: Այդ մասին սոցցանցում գրել է ձախակողյան քաղաքական հայացքներով հայտնի թուրք մարզական վերլուծաբան Բիլգին Գյոքբերքը: Գրառումն արվել է Թուրքիայում ապաստանած միլիոնավոր փախստականների համատեքստում։
Ըստ գրառման հեղինակի՝ մինչև անգամ թուրք տաքսիստները, երբ տեսնում են թուրքի, հաճախ զարմանում են, քանի որ փախստականների թիվը Թուրքիայում խիստ աճել է վերջին տարիներին:
«Հանրապետության 100 ամյակին ազգային իշխանությունների շնորհիվ թուրքի վարկանիշը Թուրքիայում հավասարվել է զրոյի»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ մեծ աղմուկ էր հանել «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածուի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիայում այժմ կա 10 մլն փախստական, ինչին անմիջապես հակադարձել էր Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ պնդելով, որ նրանց թիվը մի փոքր է գերազանցում 3.5 միլիոնը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |