Տնտեսական14:56, 07 Հունիս 2023
Հարավային Կորեան ծրագրում է ներդրում անել Թուրքիայի միջուկային էներգիայի ոլորտում

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ Անկարայի արդյունաբերական պալատի և Միջուկային արդյունաբերության ասոցացիայի կողմից հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում տեղի կունենա ատոմակայանների 5-րդ էքսպո-ցուցահանդեսը և ատոմակայանների 9-րդ գագաթնաժողովը (NPPES)։
Դրանք Թուրքիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում միջուկային էներգիայի ամենամեծ իրադարձությունն են։ Այդ ընթացքում նախատեսվում է նոր տեխնոլոգիաների և բիզնես հնարավորությունների քննարկում։
Անկարայի արդյունաբերական պալատի նախագահ Սեյիթ Արդըչը հայտնել է, որ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը լինելու է Աքքույու ատոմակայանում ընթացող շինարարական գործընթացը։
Իսկ միջուկային արդյունաբերության ասոցացիայի նախագահ Ալիքան Չիֆթչին էլ նշել է, որ այս տարի մասնակցելու են նաև Կորեայի միջուկային ասոցացիան և կորեացի միջուկային մատակարարները։ Նրանք թուրքական ընկերությունների հետ կխոսեն նոր ներդրումների մասին։
Հարավային Կորեայի «Electric Power» կորպորացիան Թուրքիայում նոր միջուկային կայան կառուցելու շուրջ բանակցություններ էր սկսել դեռևս 2022-ին։ Ընկերության նախագահ Չյոնգ Սեունգ Իլը հանդիպել էր Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզի հետ և ներկայացրել երկրի հյուսիասյին հատվածում չորս ռեակտոր կառուցելու մասին իրենց առաջարկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |