Տնտեսական15:08, 12 Հունիս 2023
2023-ին Ադրբեջանից դեպի Թուրքիա գազամատակարարումը կհասնի շուրջ 9 մլրդ խմ-ի

Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2018-ից ի վեր տրանսանատոլիական գազատարով (TANAP) իրականացված մատակարարումների տվյալները:
Ըստ այդմ՝ վերոհիշյալ գազատարով ընդհանուր առմամբ մատակարարվել է 46 մլրդ խմ գազ, որից 22-ը՝ Թուրքիա, 24-ը՝ Եվրոպա: Միայն անցած տարի Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարման ծավալը կազմել է 9 մլրդ խմ:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մեմեդովը ընթացիկ տարվա մատակարարումների մասին խոսելիս, նշել է, որ այն դեպի Թուրքիա կազմելու է շուրջ 10.2, իսկ դեպի Եվրոպա՝ 12 մլրդ խմ։
Բացի այդ, դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների պետական նավթային ընկերությունները, ինչպիսիք են թուրքական TPAO-ն, BOTAŞ-ը և ադրբեջանական SOCAR-ը համատեղ գործութնեություն են ծավալում բնական գազի, նավթի և նավթամթերքի ոլորտում:
Իսկ Թուրքիայում բնական ռեսուրսների ոլորտում SOCAR-ի կատարած ներդրումները հասնում են մինչև 20 մլրդ դոլար:
Նշենք, որ, Տրանսանատոլիական գազատարը շահագործման էր հանձնվել 2018 թ-ի հունիսի 12-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |