Քաղաքական15:22, 13 Հունիս 2023
Էրդողանը Բաքվում հայտարարել է Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք վճռական են տրամադրված «Շուշիի հռչակագրով» դաշնակցային նոր մակարդակի բարձրացված հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգացնելու հարցում։
«Մենք պատրաստ ենք բացել Շուշայի մեր գլխավոր հյուպատոսությունն այն ժամանակ, երբ ցանկանաք։ Շուշայի մեր գլխավոր հյուպատոսոթյունը եթե բացվի, դա Հայաստանի գլխավորությամբ ողջ աշխարհին ուղղված առանձին ուղերձ կլինի»,- հայտարարել է Էրդողանը։
Նաև հավելել է, որ իրենց կրթական հիմնադրամը Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ շարունակում է գործունեությունը կրթության ոլորտում։
«Ալլահի կամքով նախատեսում ենք հաջորդ տարի բացել մեր դպրոցի նոր կրթական մասնաշենքը։ Մեծապես օգտավետ կլինի, որ թանկագին եղբորս հետ հանդիպման ժամանակ վայրկյան առաջ քննարկենք Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը և այդ համատեքստում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |