Քաղաքական12:04, 13 Հունիս 2023
Էրդողանը նախապայման է դրել Հունաստանի առաջ
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո առաջին պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:
Այդ ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Էրդողանն անդրադարձել է հյուրընկալող կողմի էլեկտրաէներգիայի հարցում ունեցած խնդիրներին:
Այս առիթով նշվել է, որ Թուրքիայի համար առաջնահերթություն է թուրքական հանրապետությանն էլեկտրաէներգիայով ապահովելը, ինչի նպատակով պլանավորվում է Թուրքիայից մալուխային տարբերակով հոսանք հասցնել մինչև կղզի:
Իսկ կիպրական հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին խոսելիս՝ Էրդողանը հունական կողմի համար հստակ պայման է մատնանշել, այն է՝ ճանաչել կղզու հյուսիսում ինքնահռչակված թուրքական հանրապետությունը:
Հիշեցնենք, որ խնդիրը ծագել էր 1974-ին Թուրքիայի` Հյուսիսային Կիպրոս ներխուժելու և Կիպրոսի տարածքի մեկ երրորդը զավթելու հետևանքով։ Խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվել էին ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևեր։ Չնայած Կիպրոսի Հանրապետությունը ճանաչված է որպես միակ օրինական իշխանություն կղզու տարածքում՝ հյուսիսային հատվածը դե ֆակտո (փաստացի) գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իշխանության ներքո, որը պաշտպանվում է Թուրքիայի զինված ուժերի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |