Քաղաքական12:59, 13 Հունիս 2023
Հունաստանի նախկին արտգործնախարար. «2020-ի օգոստոսին Թուրքիայի հետ պատերազմի շեմին էինք»

Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Դենդիասը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրուցում, բացելով որոշ փակագծերեր իր պաշտոնավարման շրջանից, հայտնել է, որ Հունաստան-Թուրքիա ճգնաժամի ընթացքում ամենավտանգավոր շրջանը 2020-ի օգոստոսն է եղել։
«Այդ ժամանակ թուրքական հետախուզական «Oruç Reisi» նավը սեյսմոգրաֆիական հետազոտություններ կատարելու համար մոտեցել էր Հունաստանի սահմանին։ Հայտնվել էինք պատերազմի շեմին»,- նշել է Դենդիասը։
Իսկ դեպքի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր․ «Մինչ օրս մենք մեղմ ենք եղել, բայց Հունաստանը նույն կերպ չի պատասխանում մեր մոտեցմանը։ Եթե նման գործելաոճը շարունակվի, ապա մենք կանենք այն, ինչ հարկ է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |