Քաղաքական15:05, 13 Հունիս 2023
Ստամբուլում Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի հյուրանոցներից մեկում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) օրվան նվիրված միջոցառում է անցկացվել:
Դիվանագիտական, քաղաքական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների թվում ներկա է գտնվել նաև Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Բուրավովը:
Նա, խոսելով վերջին ժամանակահատվածում ՌԴ-ի առջև ծառացած խնդիրների և ռուս-ուկրաինական ճգնաժամի մասին, նշել է, որ ի հակառակ բազմաթիվ պատժամիջոցների՝ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են զարգանալ:
«Պատրաստակամ ենք ավելի խորացնել Թուրքիայի Հանրապետության հետ ունեցած բազմակողմանի և շահավետ համագործակցությունը»,- ասել է ՌԴ դեսպանը:
Նշենք, որ ՌԴ-ին նվիրված պետական տոնը նշվում է ամեն տարի հունիսի 12-ին՝ 1992-ից ի վեր (մինչև 2002թ. Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽՖՍՀ) պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |