Քաղաքական16:37, 14 Հունիս 2023
Թուրքիան Չինաստանում բացել է նոր գլխավոր հյուպատոսություն

Չինաստանի Պեկին քաղաքում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հաքքը հայտարարել է, որ Սիչուան նահանգի Չենդու քաղաքում բացվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, իսկ հյուպատոս է նշանակվել գլխավոր Մերթ Թոքմանը։
Հաքքը նշել է, որ Չենդուի գլխավոր հյուպատոսությունը Չինաստանում Թուրքիայի 5-րդ պաշտոնական ներկայացուցչությունն է՝ Պեկինի դեսպանատնից, Շանհայի, Հոնկոնգի, Գուանչժոյի գլխավոր հյուպատոսություններից հետո։
Դեսպանը նաև ընդգծել է, որ այս շրջանում բնակվում է ավելի քան 200 մլն մարդ, իսկ շրջանի տնտեսական մասշտաբը մոտենում է 2 տրիլիոն դոլարի։ Ըստ դեսպանի՝ 2022-ին Սիչուան նահանգի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը 2021-ի համեմատ աճել է 35․68%-ով՝ հասնելով 8․21 մլրդ յուանի։
Իսմայիլ Հաքքը նաև հայտարարել է, որ Հին մետաքսի ճանապարհը Ասիա մայրցամաքի արևելքում և արևմուտքում գտնվող Թուրքիայի և Չինաստանի բարեկամության մասին է վկայում։
«Մեկ Գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախագծի շրջանակներում երկու երկրների համագործակցության արդյունքում արդեն իսկ գրանցվել են շոշափելի արդյունքներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |