Տնտեսական17:37, 15 Հունիս 2023
Թուրքիան՝ «VTB» բանկի անհատական փոխանցումների շահառու պետությունների ցանկում

Ռուսական «VTB» բանկը թարմացրել է այն երկրների ցանկը, որտեղից հնարավոր է անհատական փոխանցումներ կատարել, ինչպես նաև ստանալ դրանք:
Ըստ այդմ՝ այն երկրների թիվը, ի թիվս Թուրքիայի և Հնդկաստանի, որտեղից հնարավոր է իրականացնել երկկողմանի անհատական փոխանցումներ, 11-ից հասել է 25-ի:
Այս առիթով «VTB» բանկի տնօրենների խորհրդի փոխանախագահ Անատոլի Պեչատնիկովն ասել է, որ 2023-ի իրենց հիմնական նպատակն է եղել այդպիսի փոխանցումների հնարավորություն ստեղծել և Թուրքիայում, և Հնդկաստանում, քանի որ Ռուսաստանի զբոսաշրջիկներն ամենից շատ այդ երկրներն են նախընտրում:
Նշենք, որ վերոհիշյալ բանկը ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ հայտնվել էր Արևմուտքի պատժամիջոցների տակ, որի արդյունքում դուրս էր մնացել SWIFT վճարային համակարգից, որը նախատեսված է միջազգային փոխանցումներ իրականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |