Հասարակական18:11, 15 Հունիս 2023
«Սպանել Էրդողանին». բողոքի ակցիա Ցյուրիխում

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ակցիա է իրականացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ։ Ակցիայի մասնակիցները կախել են արտաքնապես էրդողանին նման խամաճիկ, այնուհետև վառել իսկ, իսկ պաստառներին գրված է եղել «Սպանել Էրդողանին»։
Այս կապակցությամբ Թուրքիայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Դանիել Ռիչը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Դեսպանը նշել է, որ այս քայլը դատապարտելի և անընդունելի է։ ԱԳՆ-ից պահանջել են դեպքի առնչությամբ հարցաքննություն սկսել։
Թուրքական մամուլն այս ակցիայի համար կրկին մեղադրել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (PKK), որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
«Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքն այս կապակցությամբ ասել է.
«Մենք դատապարտում ենք Շվեյցարիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության կողմնակիցների կողմից Թուրքիայի դրոշի և մեր նախագահ Էրդողանի դեմ ուղղված նողկալի հարձակումը։ Մենք խստորեն դատապարտում ենք, որ Շվեյցարիայի պաշտոնյաներն այս զազրելի արարքի վրա աչք են փակում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |