Հասարակական12:40, 16 Հունիս 2023
Երգիծական ամսագիրը ծաղրել է Էրդողանի ղեկավարած երկրի «արդարությունը»

Թուրքիայի Մերսին քաղաքում անչափահաս 16-ամյա տղան Էրդողանի նախընտրական պաստառի վրա նկարել էր Հիտլերի բեղերը և հայհոյանքներ գրել, որից հետո ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։
Այդ թեմային անդրադարձել է Թուրքիայում հրատարակվող «Le Man» երգիծական ամսագիրը, որը հայտնի է իր ծաղրանկարներով։
Այս անգամ «Le Man»-ը հրապարակել է անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու տեսարանը պատկերող ծաղրանկար, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում երեխային՝ Էրդողանի պաստառի վրա բեղեր նկարելու համար։
Ծաղրանկարը վերնագրված է հետևյալ կերպ «Թուրքիայի 100-ամյա արդարությունը»՝ նկատի է առնվում այն իրողությունը, որ այս տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |