Քաղաքական16:58, 16 Հունիս 2023
Քըլըչդարօղլուն՝ ԺՀԿ համագումարում կուսակցության առաջնորդի թեկնածու
Հունիսի 16-ին Թուրքիայում քեմալական և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Բյուլենթ Ուշօղլուն անդրադարձել է առաջիկայում գումարվելիք համագումարում կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխության մասին շրջանառվող լուրերին:
Ուշօղլուն տեղեկացրել է, որ ինքը, ինչպես նաև այլ ԺՀԿ-ականներ համագումարում սատարելու են ընդդիմադիր ուժի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը:
Նրա խոսքերով, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և 2015-ին կուսակցության փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Օզգուր Օզելը, ով ևս իրեն համարում է կուսակցության առաջնորդի թեկնածու, պետք է «ավելի ուշադիր լինեն» ներկայիս ԺՀԿ առաջնորդի նկատմամբ:
«Իմամօղլուն հեշտությա՞մբ կարող է դառնալ կուսակցության առաջնորդ: Չի կարող, խնդիր ունի»,-ասել է ԺՀԿ փոխնախագահը:
Նշենք որ, ԺՀԿ ներսում համապետական ընտրություններից հետո տարաձայնություններ էին սկսվել:
Մասնավորապես ԺՀԿ կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում կուսակցության կենտրոնական խորհդրի անդամները լքել էին կուսակցությունը՝ համապետական ընտրություններում հաջողություն չգրանցելու պատճառով:
Կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն, ով նաև ընտրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածուն էր, վերոհիշյալ իրդադարձություններից հետո հայտարարել էր կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու և պայքարը շարունակելու մասին:
Զուգահեռաբար Իմամօղլուն ընտրությունների արդյուքններից դժգոհ մնալով սկսել էր խոսել կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր ցանկության մասին:
Այս և նմանատիպ այլ հարցերի շուրջ քննարկումներ ունենալու նպատակով Քըլըչդարօղլուն և Իմամօղլուն 3 հանդիպում էին անցկացրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները տեղի էին ունեցել մայիսի 14-ին, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մայիսի 28-ին, որի արդյունքում շուրջ 5% ձայների առավելությամբ Էրդողանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում, իսկ Քըլըչդարօղլուի պարտությունը դժգոհություն առաջացրել ընդդիմության շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |