Քաղաքական15:02, 19 Հունիս 2023
Թուրքական մեդիայում սկանդալային են որակվել հույն քաղաքական գործչի հայտարարությունները

Թուրքական մեդիայում լայնորեն քնարկվում է ազգությամբ հույն, ԱՄՆ կոնգրեսական Ջոն Սարբանեսի սկանդալյին որակված հայտարարությունները` կապված Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հետ:
Մասնավորապես Սարբանեսը Թուրքիային մեղադրելով արևելյան Միջերկրականում կայունությունն ու անվտանգությունը խաթարելու մեջ, նշել է, որ քանի դեռ այդպիսի կեցվածքը Թուրքիայի կողմից շարունակվում է, ԱՄՆ-ն F-16 կործանիչների վաճառքը չի կարողանալու իրականացնել:
Նա նաև նշել է՝ վերոհիշյալ ռազմական տեխնիկայի վաճառքն արգելող գործոնը Հունաստանի ձեռքում է:
Բացի այդ հույն քաղաքական գործիչը ընդգծել է հեևյալը.
«Մենք պետք է զգոն լինենք: Պետք է քայլեր ձեռնարկենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»:
Նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամներ Թուրքիայի և Հունաստանի միջև Միջերկրական և Էգեյան ծովերում առկա են խնդիրներ՝ կապված են ջրային տարածքների սահմանազատման և կղզիների վրա վերահոսկության սահմանման հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |