Քաղաքական16:16, 19 Հունիս 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքներում

Հունիսի 19-ին Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան ափին իրականացվող շինարարական աշխատանքները:
Մասնավորապես Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության կողմից անընդունելի է համարվել Պաղեստինում և Արևմտյան ափի շուրջ 19 քաղաքներում 4.500 նոր բնակելի շենքերի կառուցումը:
Հայտարարությամբ նաև Իսրայելի գործողությունները Թուրքիան որակել է որպես «միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի մեխանիզմներին» հակասող գործողություններ:
«Թուրքիան, 1967թ․ սահմանները հիմք ընդունելով, շարունակելու է աջակցել Պաղեստինի պետականության ամբողջացմանն ուղղված «Երկու ազգ, երկու պետություն» սկզբունքի կյանքի կոչման այն ջանքերին, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը։ Դրան է պատկանում աշխարհագրական ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշված է եղել հայտարարություն մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև 2022-ի հունվարի 21-ին՝ Իսրայելի արաբական տարածքներում շուրջ 2.600 նոր բնակելի շենքեր կառուցելու որոշման հաջորդ օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |