Քաղաքական13:59, 19 Հունիս 2023
Հոլանդացի քաղաքական գործչի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Թուրքիայում

Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է իր հակաթուրքական հայացքներով, թվիթերյան միկրոբլոգում հանդես է եկել Թուրքիայում բնակվողերին ուղղված կոչով։
Նա մասնավորապես նշել է․
«Շաբաթներ շարունակ հաղորդագրություններ եմ ստանում Թուրքիայի աշխարհիկ թուրքերից, ովքեր շատ են տուժել Էրդողանի խեղդող իսլամիստական ռեժիմից և իսկապես ձգտում են ավելի շատ անձնական ազատության։ Սիրտս ցավում է նրանց համար։ Կցանկանայի նրանց հետ հանդիպել Թուրքիայում, օգնել, դիմել նրանց, բայց ցավոք սրտի իմ և նրանց միջև չափազանց մեծ վտանգ կա»։
Թուրքական մամուլը հրապարակել է նաև Թուրքիայում կայացած համապետական ընտրություններից հետո Վիլդերսի հայտարարությունները։
Մասնավորապես Էրդողանի վերընտրվելուց հետո Վիլդերսը դիմել է Նիդերլանդներում բնակվող և Էրդողանի օգտին քվեարկած թուրքերին, նշելով, որ «երևի արդեն հավաքել են իրենց ճամպրուկները ու տեղափոխվում են Թուրքիա»։
Նա նաև նշել է, որ արհամարհում է «բռնապետ Էրդողանին» և նրա իսլամիստ ընտրազանգվածին,ասելով որ նրանք սպանեցին քեմալական աշխարհիկ Թուրքիային։ Վիլդերսն իր աջակցությունն է հայտնել բոլոր նաև այն թուրքերին, որոնք դեմ են իսլամիզմին և պարզապես ցանկանում են ապրել «աշխարհիկ Թուրքիայում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |