Քաղաքական17:07, 19 Հունիս 2023
Անկարա-Դամասկոս հարաբերությունների կարգավորումը՝ Աստանայի հիմնական օրակարգ
Հունիսի 20-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ հերթական քառակողմ հանդիպումը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը նախքան հանդիպումը տված մամուլի ասուլիսում նշել է, որ հիմնականում քննարկումները լինելու են Անկարա-Դամասկոս հարաբերությունների կարգավորման շուրջ:
«Այս պահին մենք հետաքրքրվում ենք Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորմամբ: Դա շատ կարևոր գործընթաց է: Անցած 12 տարվա ընացքում շատ խնդիրներ են մեկտեղվել: Հիմա աշխատելու ենք գործընթացի ճանապարհային քարտեզի շուրջ»,-ասել է Բոգդանովը:
Հանդիպման օրակարգում է եղել նաև Սիրիայի խնդիրն ու Սիրիայի քաղաքացիների իրենց բնակավայրեր կամավոր ետ վերադարձին առնչվող հարցը:
Նշենք, որ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման նպատակով հանդիպումները նախ տեղի էին ունենում եռակողմ՝ առանց Իրանի մասնակցության. wրին հաջորդել էր ապրիլի 3-4-ը Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը՝ արդեն նաև Իրանի մասնակցությամբ:
Իսկ ավելի ուշ՝ ապրիլի 25-ին հանդիպել էին երկրների պաշտպանության նախարարներն ու հետախուզական ծառայությունների պետերը:
Կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 10-ին կրկին արտգործնախարարների մակարդակով, որտեղ որոշում էր կայացվել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծել քառակողմ կոմիտե՝ որին պետք է ներգրավվեին 4 երկրների փոխարգործանախարարները, ինչպես նաև պաշտպանության նախարարության և հետախուզության ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |