Քաղաքական16:29, 19 Հունիս 2023
Իմամօղլու․ Անհրաժեշտ է, որ փոփոխությունը պահ առաջ սկսվի

Թուրք հեռուստալրագրող, սյունակագիր Ֆաթիհ Ալթայլըն հունիսի 19-ին իր սյունակում անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի հետ տեղի ունեցած զրույցի մանրամասներին։ Իմամօղլուն զրույցի ընթացքում հայտարարել է, որ ներկուսակցական փոփոխություններ են պետք։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԺՀԿ-ն իրեն այնպես է պահում, ասես ոչինչ չի եղել (նկատի ունի ընտրություններում կրած պարտությունը-խմբ), Իմամօղլուն պատասխանել է, որ այդպես պահել ցանկացողներ կան, բայց պետք է տեսնել, թե ընտրողները որքան վշտացած են ու հիասթափված, և այդ ամենն ուղղելը իրենց պարտականությունն է։
Անդրադառնալով առաջնորդի փոփոխության հարցին՝ Ստամբուլի քաղաքապետը նշել է․
«Իմ բերանից այդպիսի բան դուրս չի եկել։ Ես միայն ասում եմ, որ մենք չպետք է վարվենք այնպես, ասես ոչինչ չի եղել։ Մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես մայիսի 13-ին։ Այս ամենի մասին նախագահին էլ եմ ասել (նկատի ունի կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին-խմբ․)։ Ասածս ոչ մի բանին «Ո՛չ» չի ասել, «Չի լինի» չի ասել, «Սխալ ես» չի ասել։ Միշտ համաձայնել է»։
Ալթայլըն փորձել է ճշտել, թե փոփոխությունները կարո՞ղ են նշանակել նաև կուսակցության նախագահի փոփոխություն, որին ի պատասխան Իմամօղլուն ասել է․ «Եթե պետք լինի, նաև դա։ Անհրաժեշտ չէ, որ փոփոխությունը վաղն իսկ ավարտվի, բայց անհրաժեշտ է, որ այն պահ առաջ սկսվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |