Քաղաքական15:44, 20 Հունիս 2023
Al-Monitor. Առաջիկայում Լոնդոնում Բլինքենն ու Ֆիդանը հանդիպում կանցկացնեն

Հունիսի 21-22-ը ընկած ժամանակահատվածում Լոնդոնում տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
Տեղեկացվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու Լոնդոնում Ուկրաինային օգնություն տրամադրելուն նվիրված խորհրդակցության շրջանակներում:
Մերձավոր Արևելքի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող «Al-Monitor» լրատվականի հետ զրույցում դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Թուրքիայի առարկությունները կապված Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հետ:
Թուրքական աղբյուրներն առայժմ չեն հաստատում այս տեղեկությունը:
Նշենք, որ Ֆիդանը Թուրքիայում համապետական ընտրություններից հետո երկրի նորանշանակ արտգործնախարարի պաշտոնում Բլինքենի հետ հանդիպելու է առաջին անգամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |