Քաղաքական15:20, 21 Հունիս 2023
Ջոն Քիրբի ․ «Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց նրանք էլ պետք է մեզ հասկանան»
Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպությունը հայտնել է, որ Սիրիայի Թել Ռըֆաթ շրջանում իրականացրել է հատուկ գործողություն, որի ընթացքում սպանվել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի»՝ (YPG-ԺՊՈՒ) ղեկավարներից մեկը Ռիդվան Ուլուգանան։
Սիրիայի քրդական ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են,որ Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ների հարձակման հետևանքով սպանվել են Սիրիայի Ղամիշլի շրջանի քրդական ուժերի մի շարք ներկայացուցիչներ:
Վերոնշյալ դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան սահմանին անվտանգության խնդիր ունի և Վաշինգտոնը դա հասկանում է։
«Թուրքիան նույնպես պետք է հասկանա, թե մենք ինչ ենք անում Սիրիայում, ինչու ենք անում և ում հետ ինչու ենք աշխատում»,-նշել է ամերիկացի պաշտոնյան։
Ըստ Rudaw-ի՝ Քիրբին նշել է, որ Իրաքում և Սիրիայի «ԻՊ» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոլաիցիայի և Սիրիայի «Ժողովրդավարական ուժերի» (SDG) միջև համագործակցությունը շարունակվելու է։
Իրաքի և Սիրիայի ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ հարցին Քիրբին հետևյալ կերպ է պատասխանել․
«ԻՊ-ը թուլացել է, բայց Սիրիայի և Իրաքի համար դեռ սպառնալիք է։ Այդ իսկ պատճառով ԻՊ-ի դեմ միջազգային կոլաիցիան այդ սպառնալիքին հակադարձելու համար կշարունակեն աշխատել Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ միասին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |