Քաղաքական12:47, 21 Հունիս 2023
Թուրքական լրատվականների պնդմամբ՝ Աքշեները նոր մրցակից կարող է ունենալ
Թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր, ըստ որի՝ ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին որպես մրցակից կարող է հանդես գալ թուրքական «Միասնական միտք» հարթակի հիմնադիրների խորհրդի անդամ Գյունայ Քոդազը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը կարող է քննարկվել առաջիկա համագումարում:
Մասնավորապես թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում տեղ գտած նյութի համաձայն՝ նմանատիպ պնդումներին զուգահեռ առաջ է քաշվել պնդումներ մի շարք նահանգապետերի կողմից Աքշեներին աջակցություն հայտնելու և նույնիսկ Քոդազին կուսակցության որոշ «WhatsApp»-ի խմբերից դուրս հանելու մասին:
Բացի այդ, մի շարք լրատավականներում նաև հրապարակվել են «Լավ» կուսակցության առաջնորդի հավանական թեկնածուի քննադատական խոսքերն ուղղված Աքշեներին:
«Ես նկատել եմ, որ կուսակցությունը չի կարողացել հասնել ինստիտուցիոնալ համակարգի, իսկ կառուցվածքը գնալով նեխում է: Աքշեները, ով ճանապարհ ընկնելուց ի վեր ամեն ինչ մեզ էր հարցնում, վերածվել է մեկի, ով 8 տարի անց մեր հասած կետում ոչ մի կերպ չի զրուցում մեզ հետ: Նա իր դռները փակել է մեր առաջ: Եթե ինձ զիջի ղեկավարի պարտականությունները, կանեմ այնպես, ինչպես հարկն է: Երբ այդ ամբիոն բարձրանամ, կբարձրանամ որպեսզի հաղթենք»:
Նշենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի համապետական և մայիսի 28-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընդդիմադիր թևի պարտությունից հետո նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցություն համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) շարքերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |