Քաղաքական14:00, 22 Հունիս 2023
Սիրիան շարունակում է պահանջել, որ Թուրքիան դուրս բերի իր զինված ուժերը

Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանը հայտնել է, որ պաշտոնական Դամասկոսը երբեք չեն չի հրաժարվի՝ Սիրիայից թուրքական զորքի ամբողջական դուրսբերման պահանջից:
Այդ մասին հայտնել է Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանն Աստանայում Թուրքիայի Սիրիայի, Ռուսատանի և Իրանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ Աստանայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:
Սուսանը, մեջբերելով Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հայտարարությունները, առ այն, որ «Մեկը մյուսի տարածքն օկուպացնելու պարագայում հնարավոր չէ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորում»։
Թեմայի վերաբերյալ խոսել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Ասգար Հաջը, նշելով, որ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն։
«Խնդիրը քննարկում ենք քայլ առ քայլ։ Սեղանին շատ խնդիրներ են դրված՝ ահաբեկչության դեմ պայքարը, տնտեսական համագործակցությունը, սահմանային անվտանգությունը, Սիրիայում թուրքական զորքերի ներկայությունը և փախստականների հարցը, որը Թուրքիայում հանգեցրել է մեծ խնդրի»,- նշել է նա։
Իր հերթին Իրանի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերին նշելով, որ ԱՄՆ փորձում է թուլացնել Սիրիայի ինքնիշխանությունը։
Քառակողմ հանդիպմանն անդրադարձել է նաև արաբական մամուլը՝ նշելով, որ հանդիպմանը զուգահեռ Սիրիան Թուրքիայի սահմանին՝ Հալեպի գյուղերի շրջակայքում մեծ թվով զորքեր տեղակայել։
Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ, Սիրիայում ՌԴ-ի հատուկ բանագնացը՝ Ալեքսանդր Լավրենտևը, նշել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցով «ճանապարհային քարտեզը» պատրաստ լինելուց հետո այն կլինի օրակարգում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |