Քաղաքական17:18, 23 Հունիս 2023
Հուլիսին հնարավոր է հանդիպում Էրդողանի և Նեթանյահուի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը նվազեցնելու համար կարող են հուլիսին հանդիպում ունենալ Անկարայում։
Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, Պաղեստինի հարցում ունեցած տարաձայնությունները երկկողմ հարաբերություններում շարունակում է անհարթություններ առաջացնել։ Դրանից բացի՝ Իսրայելն Անկարային մեղադրում է Գազայի հատվածը վերահսկող իսլամական «Համաս» կազմակերպությանն աջակցելու մեջ։
Bloomberg-ը գրում է, որ 10 տարվա լարվածությունից հետո Թուրքիան և Իսրայելն ավելի շատ համագործակցել են զբոսաշրջության և բիզնեսի ոլորտում և ուղիներ են փնտրում բնական գազը Թուրքիա հասցնելու համար։
Նշելով, որ և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը փորձում են զարգացնել կապերը Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ՝ Bloomberg-ն ընդգծում է, որ 2022-ի սկզբին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հանդիպումն Էրդողանի հետ առաջին առանցքային քայլն է երկու երկրների հարաբերությունների բարելավման համար։
Ուշագրավ է, որ Թուրքիայի կառավարությունն ու Անկարայում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանել Էրդողան-Նեթանյահու հնարավոր հանդիպման մասին լուրերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |