Քաղաքական15:59, 23 Հունիս 2023
Թուրք վերլուծաբանը՝ թուրք-ադրբեջանական HAKIM համակարգի մասին. «Այս իրավիճակը Թուրքիային կտա առավելություն Իրանի դեմ»
Թուրքիան և Ադրբեջանն առաջիկայում սկսելու են օգտագործել ASELSAN-ի արտադրության HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգը։ Այդ մասին նշվում է թուրք սյունակագիր Սերթաչ Աքսանի հոդվածում, որը հրապարակվել է պետական TRT լրատվամիջոցում:
Հոդվածի հիմքում Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունի խոսքերն են, որոնք հնչեցրել էր օրեր առաջ ադրբեջանական Poligon.az-ին տված հարցազրույցում։
«HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգի նախագիծն Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ-ների համատեղ ամենակարևոր նախագծերից մեկն է։ Այս նախագծով ապահովվում է Ադրբեջանի օդային տարածքի վերահսկողությունը և երկու երկրների ՌՕՈւ-ներն ունենում են համատեղ օպերացիաներ իրականացնելու հնարավորություն» ։
Նրա խոսքերով, երբ այս նախագիծը լիովին իրականացվի, համատեղ օդային տարածքի վերահսկողության զոնան ընդլայնվելու է Էգեյան ծովից մինչև Կասպից ծով»:
Հոդվածում ներկայացված ինֆոգրաֆիկայում նշվել է, որ համակարգը տեղեկություն է ստանալու բազմաթիվ ռադարներից, բոլոր տեղեկությունները հավաքվելու են Էսքիշեհիրում, երկու երկրները եթե ցանկանան, տեղեկատվությունը փոխանցվելու է ՆԱՏՕ-ին։
Պաշտպանական արդյունաբերության հետազոտող Անըլ Շահինը նշել է, որ Ադրբեջանում գտնվող ռադարներից ստացված տեղեկությունը HAKİM-ի միջոցով փոխանցվելու է Թուրքիային և հակառակը։ Օրվա վերջում Էգեյան ծովից մինչև Կասպից ծով տեղակայված ռադարների տեղեկությունները երևալու են HAKİM-ում։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բոլոր տեղեկությունները փոխանցվելու են ՆԱՏՕ-ին՝ Շահինը նշել է, որ Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, այժմ ևս իր ստացած բոլոր տեղեկությունները չէ, որ փոխանցում է ՆԱՏՕ-ին։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում կան ինչպես ՆԱՏՕ-ին հայտարարագրված ռադարներ, այնպես էլ կան ազգային կարգավիճակ ունեցող ռադարներ, որոնցից որևէ տեղեկություն չի փոխանցվում։
Անդրադառնալով այն հարցեին, թե այդ համակարգի օգտագործումը որքանով է առնչվելու հարևան երկրներին՝ Շահինը նշել է, որ միայն երկու երկրներն են հասանելիություն ստանալու միմյանց ռադարների տեղեկություններին, սակայն ընդգծել է․
«Ադրբեջանում գտնվող մի ռադարային կայան աշխարհագրական տեղակայցման պատճառով կարող է հայտնաբերել Իրանի հյուսիսում գտնվող օդային օբյեկտները կամ բալիստիկ հրթիռային շարժերը։ Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Քյուրեջիքի ռադարային բազայի հիմնական առաքելությունն Իրանի բալիստիկ հրթիռային շարժերին հետևելն է։ Այստեղ որոշ կույր կետեր կան։ Ադրբեջանում գտնվող ռադարները կարող են վերացնել այդ կույր կետերը։ Այս իրավիճակն առավելություն կձևավորի ՆԱՏՕ-ի և Թուրքիայի համար, իսկ Իրանի համար՝ անհարմարություն»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |