Քաղաքական16:59, 27 Հունիս 2023
Թուրքիայի նախագահի որդին ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ
Թուրքական մեդիայում լայնորեն շրջանառվում է «Reuters» լրատվական գործակալության կողմից առաջ քաշված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ:
Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շվեդական և ամերիկյան համախատասխան մարմիններն ուսումնասիրության են առել անհատական մի բողոք՝ կապված Շվեդիայում գործող ամերիկյան ընկերության հետ, որտեղ շոշափվում է նաև Բիլալի անունը:
«Reuters» լրատվական գործակալության հատուկ զեկույցի համաձայն՝ վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է Էրդողանի որդուն վճարել տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ թուրքական շուկայում ալկոհոլաչափի (արբածության չափը ստուգող) գերիշխող դիրքերից իրականացնելու համար։
Տեղեկությունների համաձայն՝ գումարը փոխանցվելու է միջնորդ ընկերության կողմից այլ երկու ընկերությունների հաշվին, որոնց գործադիր խորհրդի անդամ է հանդիսանում Բիլալ Էրդողանը:
Վճարման ենթակա գումարը, որը սակայն «Reuters»-ի ձեռքի տակ հայտնված նամակագրության համաձայն չի վճարվել, կազմում է ընկերության 10 տարվա առևտրի լոբբիստական վճարը (միջնորդավճար):
Թուրքական իշխանական շրջանակները քննադատում են գործակալության տարածած լուրերը՝ նշելով, որ այն իրականության հետ կապ չունի:
Նշենք, որ խնդրո առարկա ալկոհոլաչափերն ավտոմատ կերպով շնչառության միջոցով չափում են վարորդի արբածության աստիճանը և դրա նորմայից բարձր լինելու դեպքում սահամանափակում մեքենայի շարժիչի գործարկումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պորտուգալիան նախագիծն իրականացնելու համար հայտարարել էր մրցույթ, որը հաղթել է թուրքական ընկերությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Թուրքիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |