Հասարակական17:09, 27 Հունիս 2023
Թուրքիայում անշարժ գույքի գնման ցուցանիշով ռուսները կրկին առաջատար են

Թուրքիայում օտարերկրացիները շարունակում են մեծ թվով բնակարաններ գնել։ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտնել է 2023-ի հունվար-մայիս ամիսների տվյալները։ Ըստ այդմ՝ 44․4% աճով ռուսները գտնվում են առաջին տեղում՝ (5723)։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիները երկար տարիներ այս ցուցակում էական տեղ չէին զբաղեցնում երկու երկրներում առկա լարվածության պատճառով, բայց 2023-ի տվյալներով Սաուդյան Արաբիան գտնվում է 11-րդ տեղում։ Ուկրաինացիները ևս աճ են գրանցել բնակարանների ձեռքբերման առումով։ Անցյալ տարի 6-րդ հորիզոնականում գտնվող ուկրաինացիներն այս տարի 4-րդ տեղում են։
Բնակարանների գնման թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38%-ով՝ կազմելով 16779։
Ուշագրավ է, որ ամենից շատ բնակարաններ վաճառվել են Անթալիայում՝ 6446, որին հաջորդում է Ստամբուլը՝ 5329, այնուհետև Մերսինը՝ 1231։ Անցյալ տարի այս ցուցակի տասնյակում տեղ չգտած Մուղլան այս տարի զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |