Իրավական17:22, 29 Հունիս 2023
Օջալանի օգտին խոսելու համար Թուրքիայում ձերբակալել են հեռուստաալիքի գլխավոր խմբագրին

Ստամբուլի գլխավոր դատախազությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ, Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի (Ապո) վերաբերյալ ասված խոսքերի համար «Tele1» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղին հարցաքննությունից հետո ձերբակալել է։
Ստամբուլի հակաահաբեկչական բաժանմունքի ոստիկանությունը բերման է ենթարկել Մերդան Յանարդաղին «հանցանքն ու հանցագործին գովաբանելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով։
Վերջինս Օջալանի մասին հիշյալ հեռուստաընկերությունում հնչեցրած խոսքում նշել էր, որ Օջալանին թույլ չի տրվում անգամ տեսակցել ընտանիքի և փաստաբանի հետ։
«Նա Թուրքիայի ամենաերկարակյաց քաղբանտարկյալն է։ Եթե օրենքները նորմալ գործում են, ապա նա պետք է իրականում ազատ արձակվի, տնային կալանք և այլն տրվի: Աբդուլլահ Օջալանի նկատմամբ կիրառված մեկուսացումն օրենքում տեղ չունի։ Այն պետք է հանվի/դադարեցվի»,- ասել էր Յանարդաղը։
Իսկ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն այս կապակցությամբ նշել էր․ «Ահաբեկիչների առաջնորդին, հազարավոր մարդկանց մարդասպանին գովերգող Մերդան Յանարդաղ կոչվող անձի հայտարարությունների հիման վրա «Tele1»-ի նկատմամբ հարկավոր է հետաքննություն է սկսվել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |