Հասարակական12:33, 29 Հունիս 2023
Թուրքիայում տարեցտարի աճում է անչափահաս աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը

Թուրքիայում դեռևս շարունակվում է չլուծված խնդիր մնալ աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը վաղ տարիքում։ Անչափահասների ծնելիությունն աճում է հատկապես այն աղջիկների շրջանում, ովքեր կրթություն չեն ստանում կամ հեռացվում են դպրոցից ընտանիքի ճնշման պատճառով։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Գամզե Աքուշ Իլգեզդին պատրաստել է «Երեխաների հղիության վերաբերյալ զեկույց», որտեղ ներառված են Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալները։ Թուրքական մամուլն այդ զեկույցը բնորոշել է որպես ԹՈւՐՔԻԱՅԻ ԱՄՈԹ։
Ըստ վերոնշյալ զեկույցի՝ վերջին 22 տարում 15 տարեկանից ցածր հղիների թիվը կազմել է 21.087, իսկ մինչև 19 տարեկան հղիների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Զեկույցում նաև նշվում է, որ 15 տարեկանից ցածր տարիքում ծննդաբերած երեխաների թիվը 2022-ի համեմատ աճել է 25%-ով: Մինչև 15 տարեկան 1546 երեխա, որոնք ծննդաբերել են 2015-2021-ին՝ նրանց 50%-ը եղել են տարրական դպրոցի շրջանավարտներ, իսկ մյուսները դպրոց չեն ավարտել, գրել-կարդալ չգիտեն։ Իսկ 15-19 տարիքային խմբի 427․709 երեխաներից անգրագետ է շուրջ 2960-ը։
Հայտնի է դարձել նաև, որ մինչև 17 տարեկան աղջիկների ծնելիությունը վերջին 22 տարում նվազել է 24․49%-ով։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում դեռահասների (մինչև 19 տարեկանների) ծնելիության մակարդակը 2 անգամ գերազանցում է Եվրոպայի ցուցանիշներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |