Քաղաքական13:50, 30 Հունիս 2023
Էրդողանը որոշել է բասկետբոլ խաղալ և հերքել իր վատառողջ լինելու մասին լուրերը (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից հայտնվել է թուրքական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Թուրքիայի ղեկավարը հանդիպել է թուրք հայտնի նախկին բասկետբոլիստ Հիդայեթ Թյուրքօղլուի հետ և որոշել բասկետբոլ խաղալ՝ նպատակ ունենալով հերքել իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը։
Տեսանյութն՝ այստեղ
Թուրքական իշխանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողել, որպեսզի շրջանառության մեջ դնեն Էրդողանի բասկետբոլ խաղալու տեսանյութը:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խաղացել էր բասկետբոլ իր վատառողջ լինելու վերաբերյալ լուրերը հերքելու համար:
Նկատենք, սակայն, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ Էրդողանը հազիվ է կարողանում մնալ ոտքի վրա, դժվարությամբ է քայլում, իսկ առանց մեկի օգնության էլ չի կարողանում աստիճաններով իջնել կամ բարձրանալ։
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում էլ ուղիղ եթերում հարցազրույց տալու ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով դադարեցվել էր հեռարձակումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |