Ռազմական16:02, 03 Հուլիս 2023
ԱՄՆ-ն Իսրայելին կտդրամադրի F-35 կործանիչների նոր խմբաքանակ. Թուրքիան դժգոհ է

Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է 3 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր: Այն վերաբերում է Իսրայելի կողմից F-35 կործանիչների և ռազմական նավատորմի ձեռքբերմանը:
Գործարքի արդյունքում Իսրայելի զինանոցում առկա F-35-երի քանակը կհասնի 75-ի, իսկ նավատորմերինը՝ 3-ի:
Այս գործարքը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում, իսկ թեմային առընչվող նյութերի վերնագրերում հիմնականում հանդիպում էր «Թուրքիայի համար չկա, Իսկ Իսրայելի համար կա» վերանգիրը:
Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն 2018-ին կնքել էին պայմանագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն պարտավորվում էր մինչև 2028-ը Թուրքիային փուլ առ փուլ մատակարարել F-35 կործանիչներ: Ու թեև Թուրքիան գործարքի համար ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար կանխագումար, պայմանագիրն այդպես էլ կյանքի չի կոչվել, քանի որ Թուրքիան հայտնվել է Ամերիկայի օրենսդրությամբ սահմանված «CAATSA» պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշպանության համակարգերի գնման պատճառով:
CAATSA - Ամերիկայի սահմանած պատժամիջոցներին հակառակ կատարված գործողությունների համար կիրառվող միջոց։
Առ այսօր ԱՄՆ-ն չի չեղարկում պատժամիջոցները, չի մատակարարում կործանիչները և չի էլ վերադարձնում Թուրքիայի վճարած կանխագումարը: Խնդրի հանգուցալուծման շուրջ երկու պետությունների միջև բանակցությունները շարունակվում են մինչ օրս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Առաջին տեղոււմ ԱՄՆ-ն է, որն ունի 393.3 մլն միավոր զենքով, իսկ վերջին տեղում Անգոլան է՝ 3 մլն միավոր զենքով։

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |