Հոդված15:51, 03 Հուլիս 2023
Թուրքիայի նոր արտգործնախարարին վերագրում են քրդական ծագում
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հետաքրքրություն է առաջացնում թուրքական հանրության մոտ։ Առավել ուշագրավ է այն փաստը, որ նրա կյանքից ու գործունեությունից խիստ սահմանափակ տվյալներ են հայտնի, ինչն է՛լ ավելի է մեծացնում նրա անձի նկատմամբ հետաքրքրությունը։
Ֆիդանի արտգործնախարար նշանակվելու փաստին անտարբեր չգտնվեց միջազգային մամուլը։ Մի շարք հեղինակավոր լրատվականներ գրեցին, որ նա Թուրքիայի ամենաազդեցիկ և Էրդողանի մերձավոր մարդկանցից մեկն է։ Ուստի սպասվում է, որ արտաքին հարաբերություններում արդեն իսկ որդեգրված դիրքորոշումները շարունակվելու են նույն թափով։
Երբ հայտարարվեց, որ Թուրքիայի նոր արտգործնախարարը Հաքան Ֆիդանն է, թուրքական մամուլում կրկին սկսեցին գրել, որ նա ազգությամբ քուրդ է և կապեր ունի PKK-ի հետ, չնայած անձամբ Ֆիդանը երբեք չի խոսել իր քրդական ծագման մասին։
Լուրեր էին հրապարակվում, որ նրա զարմիկ Էգիդ Զիլանը PKK-ականների շարքերում է, սակայն լուրն արագորեն հերքվեց Թուրքիայի հանրային կապերի վարչության կողմից: Պաշտոնապես հայտարարվեց, որ Հաքան Ֆիդանը նման զարմիկ չունի, և պետք չէ տրվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից տարածած մանիպուլյացիոն հայտարարություններին:
Մեկ այլ լուր էլ տարածվեց, թե Հաքան Ֆիդանը նույն ինքը Աբդուլլահ Չաթլըն է, ով իբր մահացել է 1996թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարից։ Բայց ոչ թե մահացել է, այլ պլաստիկ վիրահատությունների շնորհիվ ստացել Հաքան Ֆիդանի դեմքը։ Նման պնդումների հիմք էր հանդիսացել նրանց դիմագծերի նմանությունը։ Չաթլըն հանրապետական Թուրքիայի ամենասկանդալային անձնավորություններց է եղել, խորքային պետության (Derin devlet) գործակալ, մաֆիայի լիդեր, մի քանի անգամ դատվածություն է ունեցել տարբեր սպանությունների համար, սակայն նրան հաջողվել է 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ժամանակ փախչել երկրից։
Ավելի ուշ այս անհեթեթ խոսակցություններին ևս վերջ տրվեց, քանի որ Չաթլըի աղջիկը՝ Գյոքչեն Չաթլըն, ծնվել է 1975թ. մայիսի 22-ին, երբ Ֆիդանն ընդամենը 7 տարեկան էր, ուստի պարզապես չէր կարող լինել այդ աղջկա կենսաբանական հայրը։
Ֆիդանը, տարիներ շարունակ լինելով Թուքրիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար, խիստ սահմանափակ հնարավորություններ է ունեցել հրապարակային բանակցություններին կամ հանդիպումներին ներկա լինելու, սակայն անդրկուլիսյան քննարկումներին մեծ մասնակցություն է ունեցել։ Այժմ, երբ նրան հրապարակային գործունեության հնարավորություն է տրված, աշխատանքային պայմանները թույլ են տալիս լինել ավելի ազատ և անկաշկանդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |