Մշակութային18:26, 04 Հուլիս 2023
Թուրքիայի և Դանիայի միջև անգլուխ արձանի շուրջ առկա լարվածությունն աճում է
![Թուրքիայի և Դանիայի միջև անգլուխ արձանի շուրջ առկա լարվածությունն աճում է](https://www.ermenihaber.am/news_images/84/251345_2/e842f910_744f_415e_9a60_994aab251567_h2b4pahp.png)
Թուրքական մամուլում լայն տարածում է գտել Թուրքիայի և Դանիայի միջև շարունակվող լարվածությունը՝ կապված հռոմեական կայսր Սեպտիմիուս Սևերուսի բրոնզե արձանի հետ:
Թուրքիան նշում է, որ Անթալիայի թանգարաններից մեկում գտնվող Սևերուսի արձանի մարմնից պակասող մասը՝ գլուխը, ցուցադրվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Գլիպտոտեկա»-ի (քանդակաքարերի) թանգարանում: Ուստի պահանջում է, որ Դանիան Սևերուսի արձանի գլուխը փոխանցի Թուրքիային: Մինչդեռ Դանիան առաջ է քաշում մասունքների անհամապատասխանելիություն մասին իր պդնումը:
«Գլիպտոտեկա»-ի կոլեկցիաների գծով տնօրեն Ռունե Ֆրեդերիքսենը ֆրանսիական «AFP» լրատվականին տված հարցազրույցում նշել է.
«Մենք համոզված չենք, որ այդ երկու բաները (նկատի է ունեցել արձանի գլուխն ու մարմինը) մեկ ամբողջություն են: Առկա փաստարկներն այդքան էլ համոզիչ չեն, մենք պետք է համեմատենք մարմնի և գլխի հատվածների կոտրվածքները»:
Իսկ թուրքական կողմի հավաստիացմամբ՝ արձանի մասունքների համապատասխանելիությունը վիճարկման ենթակա չէ, քանի որ այն արդեն ապացուցվել է թուրք հնագետ Ջալե Ինանի չափումների արդյունքում։
Բացի այդ Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչներից մեկը նշել է, որ բրոնզե արձանը հայտնաբերվել է այժմ Թուրքիայի Կաստամոնու նահանգում գտնվող Դիքմեն լեռան գագաթի այն հատվածից, որտեղ հելլենիստական ժամանակաշրջանում հիմնադրվել է հնագույն հռոմեական Բուբոն քաղաքը:
Թուրքիայի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ խնդի շուրջ կողմերի միջև են բանակցություններ սկսվել:
«Գործընթացը սկսվել է: Մենք ներկայացրել ենք մեր պահանջը, բայց այս անգամ կվերցնենք»,- պնդել է թուրք դիվանագետը:
Նշենք, որ արձանի գլուխը արդեն 50 տարի է, ինչ գտնվում է Կոպենհագենի վերոհիշյալ թանգարանում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ արձանագլուխը հայտնաբերվել է 1960-ին հռեոմեական Բուբոն քաղաքում կատարված անօրինական պեղումների արդյունքում, ապա տեղափոխվել արտերկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրքիայում շարունակվում են գանձագողության դեպքերը](https://www.ermenihaber.am/news_images/94/279381_2/232074171_1719248925.thumb.jpg)
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ։
![Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը](https://www.ermenihaber.am/news_images/94/279238_2/2_5.thumb.jpg)
Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի աղոթքից և օրհնությունից հետո։
![Ֆիդանը պնդել է, որ Չինաստանի Ուրումչի և Քաշգար քաղաքները «թուրք-իսլամական հին քաղաքներ» են](https://www.ermenihaber.am/news_images/93/277089_2/hakan_fidanaa_2238256_1.thumb.jpg)
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստան այցի շրջանակներում այցելել է Ուրումչի և Քաշգար քաղաքներ։
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում ինչու՞ սկսվեցին սիրիացիների դեմ արշավները։ Ո՞րոնք են հիմնական պատճառները։ Ո՞վքեր են վշտացած թուրք-սիրիական հնարավոր կարգավորման գործընթացից։
Կայսերիում սիրիացիներին պատկանող գույքն այրելուց և նրանց տեղահանելուց հետո դեպքերը շարունակություն էին գտել Սիրիայում. այրվել և ապամոնտաժվել են թուրքական դրոշներ:
Ոստիկանությունը ցրել է հավաքվածներին և բարիկադավորել որոշ փողոցներ։
Նրանք մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվականում:
Թուրքիայում սիրիացիների դեմ իրականացված հարձակումներին ի պատասխան սիրիացիները հակաթուրքական գործողություններ են իրականացնում իրենց երկրում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |