Քաղաքական11:52, 04 Հուլիս 2023
Թուրքիան դատապարտել է իսրայելական բանակի գործողությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խստորեն քննադատել է իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքում իրականցրած գործողությունները։
Թուքրիայի ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական բանակի կողմից Ջենին քաղաքում իրականացված գործողությունները։ Տարածաշրջանում առկա լարվածությունը խիստ անհանգստություն է պատճառում։ Նման հարձակումները կարող են լարվածության նոր ալիք առաջացնել։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին լինել ողջախոհ և դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները»։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զոհերի համար ցավակցություն է հայտնել Պաղեստին պետությանն ու ժողովրդին, իսկ վիրավորներին էլ մաղթել արագ ապաքինում։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ահաբեկչական խմբավորումներին հարված հասցնելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |