Քաղաքական09:58, 06 Հուլիս 2023
Ֆիդանն ու Ալիևն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-ին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Ֆիդանը մասնակցել է Բաքվում մեկնարկած Չմիավորման շարժման համակարգման բյուրոյի նախարարների ժողովին, ինչպես նաև ժողովի շրջանակներում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը նախ փոխանակվել են փոխադարձ շնորհավորանքներով:
Ալիևը թուրք պաշտոնյային շնորհավորել է մայիսի 14-ի համապետական ընտրություններից հետո կրկին կառավարության կազմում լինելու և արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ Ֆիդանը Ադրբեջանի նախագահաին՝ Չմիավորման շարժման հերթական նստաշրջանի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:
Պաշտոնյաները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադաձել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Տեղեկացվում է, որ Հաքան Ֆիդանը մասնակցելու է նաև հանդիպման շրջանակներում կայանալիք Չմիավորման շարժման՝ Պաղեստինի հարցերով նախարարական կոմիտեի ժողովին և ադրբեջանի ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը:
Նշենք, որ Չմիավորման շարժման համակարգման բյուրոյի նախարարների ժողովը կավարտվի հուլիսի 6-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |