Քաղաքական10:36, 06 Հուլիս 2023
Նախատեսվում է Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Վիլնյուսում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հուլիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:
Կողմերը նախ միմյանց շնորհավորել են պաշտպանության նախարարի պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, ապա ընդգծել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով շփումները շարունակելու և երկխոսության համար մշտապես բաց լինելու կարևորությունը:
Բացի այդ նախարարները վերստին հաստատել են իրենց պատրաստակամությունը երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպումների վերսկսման և թեմային առնչվող մանրամասների քննարկման նպատակով հանդիպել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Հյուսիսատլանտյան Դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի շրջանակներում:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում տեղի կունենա հուլիսի 11-12-ը:
Տեղեկությունների համաձայն՝ օրակարգում է լինելու դաշինքի անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերի մշակումը՝ աճող պահանջների բավարարման ֆոնին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |